-
03.11.2020|
00:02
Այս առավոտյան Դու մեզ խոստացար,
Որ իմաստնության ու սիրո ոգին`
Մեզ այցի կգա կրկին ու կրկին.
Մանուկն իր ձեռքը կտանի
դեպի քարբերի բույնը,
Էլ չի վնասվի օձ-կարիճների
դժնի խայթոցից:
-
03.11.2020|
00:01
Մեծ աշխատանք է սահմանված ամեն մարդու համար, և ծանր լուծ է դրված մարդու որդիների վրա իրենց մորից ելնելու օրից մինչև բոլորի մոր ծոցում թաղվելու օրը։
-
02.11.2020|
14:21
Կանադայի Օնտարիո նահանգի հարավ-արևմտյան հատվածում գտնվող երկու եկեղեցում հրդեհ է գրանցվել:
-
01.11.2020|
22:02
Այսօր Ադրբեջանը շարունակել է կրակի տակ պահել Արցախի խաղաղ բնակավայրերը, հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը: Մարտունի քաղաքը և շրջանի հարակից գյուղերը ենթարկվել են ավիառմբակոծությունների։ Տուժածներ չկան, իսկ ավերածությունների հետևանքով վնասների չափը ճշտվում է։
-
01.11.2020|
21:58
«Եկեք չմոռանանք Ղարաբաղի մասին, որտեղ այժմ պատերազմական գործողություններ՝ հրադադարի ոչ տևական ընդմիջումներով։ Գնալով ավելի է մեծանում ենթակառուցվածքներին, տներին ու պաշտամունքի կոթողներին հասցված վնասը, ավելի ու ավելի շատ խաղաղ բնակիչներ են տուժում։ Սա ողբերգություն է»:
-
30.10.2020|
12:57
Հայրենիքի պաշտպանության սրբազան առաքելության ընթացքին անմահների բանակին միացան գնդերեց բարեշնորհ Նարեկ սարկավագ Պետրոսյանը և շարքային Ռուստամ սարկավագ Պողոսյանը։ Սիրելի եղբայրներ, Տեր Հիսուս թող Իր գիրկն առնի ձեր անմահ հոգիները, ասված է Տավուշի թեմի հաղորդագրության մեջ։
-
30.10.2020|
00:03
Ինչպես կապրեինք, եթե ցուրտ մի օր
Մեզ չգտնեիր
Ցեխաջրերի պարարտ խորքերում:
-
30.10.2020|
00:03
Հասարակությանը (ո՛չ բարոյազուրկ) ընկալելի բարոյական այս երկու ծայրահեղական մոտեցումների միջև է գտնվում քրիստոնեական բարոյականությունը, որը չի բխում հասարակական կարծիքից, բայց և առհասարակ չի անտեսում կամ արհամարհում այն: Քրիստոնեությունը փորձում է ինքը ձևավորել, բարձրացնել, զտել և ազնվացնել այդ կարծիքը:
Այդ բարոյականությունը բխում է Աստծուց և վավերական է միայն, երբ իր կատարումը գտնում է Աստվածային պատվիրանների հետևողական իրագործման մեջ:
-
30.10.2020|
00:02
Օրենսգետը կքննի իմաստությունը և կպարապի ու կհմտանա իր բոլոր նախորդների մարգարեությունների մեջ։
-
29.10.2020|
22:41
Արցախի Հանրապետությունը արդեն մեկ ամիս դիմակայում է Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ հարձակմանը, որին բացահայտ իր մասնակցությունն է բերում Թուրքիան՝ ներգրավելով ինչպես միջազգային ահաբեկչական խմբավորումների վարձկան գրոհայինների, այնպես էլ թուրքական բանակի հատուկ ջոկատայինների և մատակարարելով գերժամանակակից մեծաքանակ զենքեր: